Աշխարհ

22.10.2021 22:15


Instagram-ը գործարկել է ուշագրավ գործառույթ

Instagram-ը գործարկել է ուշագրավ գործառույթ

Instagram սոցիալական ցանցը ներդրել է համակարգչում բրաուզերի միջոցով լուսանկարներ և տեսանյութեր վերբեռնելու հնարավորություն:

«Մենք ուրախ ենք վերջապես գործարկել այս գործառույթը: Այժմ կարող եք ձեր բրաուզերի միջոցով անմիջապես Instagram-ում տեղադրել լուսանկարներ և մինչև մեկ րոպե տևողությամբ տեսանյութեր»,-գրել է սոցցանցի մամուլի ծառայությունը Twitter-ում:

Նախկինում տվյալ սոցկայքում կոնտենտ ներբեռնելու հնարավորությունը հասանելի էր բացառապես բջջային սարքերից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը