Լրահոս

06.07.2011 10:32


ՄԱԿ–ը սկսել է Բենգազիից կանոնավոր կերպով սնունդ մատակարարել Միսրաթին

ՄԱԿ–ը սկսել է Բենգազիից կանոնավոր կերպով սնունդ մատակարարել Միսրաթին

ՄԱԿ–ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ միջազգային կազմակերպությունը ծովային կանոնավոր ուղի է բացել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Բենգազի քաղաքից Միսրաթ քաղաքին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, որտեղ կառավարական զորքերի և ապստամբների միջև շարունակվում են բախումները։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Համաշխարհային պարենային ծրագրի նավը շաբաթը մեկ կամ երկու անգամ սննդամթերք կտեղափոխի Բենգազիից Միսրաթ։

Վերջին չորս ամիսների ընթացքում կազմակերպությունը Լիբիայի տարբեր շրջաններ է հասցրել ավելի քան 6 հազ տոննա սննդամթերք ամենաքիչը 543 հազ բնակչի համար։

Պարենային ծրագրի տվյալների համաձայն՝ Միսրաթում նման օգնություն է ստացել 125 հազ բնակիչ։ Եվ չնայած քաղաքում չկա սննդամթերքի սուր ճգնաժամ՝ բնակիչները մինչ այժմ սննդամթերքի մատակարարման կարիք ունեն։

Այս խորագրի վերջին նյութերը