Աշխարհ

22.10.2021 12:59


Բայդենի տարօրինակ դիրքը բուռն քննարկումների պատճառ է դարձել համացանցում (տեսանյութ)

Բայդենի տարօրինակ դիրքը բուռն քննարկումների պատճառ է դարձել համացանցում (տեսանյութ)

Twitter-ի օգտատերերը ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքը ընտրողների հետ վերջին հանդիպման ժամանակ։

Մինչ հաղորդավարը ԱՄՆ-ում գնաճի տեմպերի մասին հարց էր կարդում, Սպիտակ տան ղեկավարը կանգնել էր՝ արմունկները ծալած ու բռունցք առած։ Նա այս դիրքում կանգնած է մնացել մոտ տասնհինգ վայրկյան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս կադրերն արագ տարածվել են սոցիալական ցանցերում և առաջացրել մեկնաբանությունների տարափ:

«Իմ երեխան նույնն է անում, երբ ցանկանում է օգտվել զուգարանից»,-գրել է Halloween Guy Don Diesel անունով օգտատերը:

«Գուցե նա կորցրել է մկանային հիշողությունը, որովհետև օրվա ընթացքում երկու ելույթ է ունեցել»,-հեգնել է մեկ այլ օգտատեր:

Այս խորագրի վերջին նյութերը