Աշխարհ

21.10.2021 22:55


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է իր դիրքը և զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին հրապարակված աղյուսակում Հայաստանի հավաքականը ևս 89-րդ տեղում էր։

Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի և Անգլիայի հավաքականը։ Հարավային Ամերիկայի գավաթակիր Արգենտինան 6-րդ հորիզոնականում է, նրան հաջորդում են Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, իսկ Դանիայի հավաքականը եզրափակում է լավագույն տասնյակը։

Այս խորագրի վերջին նյութերը