Քաղաքական

19.10.2021 19:14


Տեղեկություն ունեմ` ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Տեղեկություն ունեմ` ադրբեջանցիները ուզում են վերցնել Շիկահող, Սրաշեն գյուղերի բարձունքը. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Ադրբեջանցիները լկտիացել են, ինչ ուզում, անում են: Անգամ տեղեկացա, որ մեքենաներից մեկը Կապան գնալիս ժեստ է ցույց տվել ադրբեջանցիներին: Հետ գալու ժամանակ այդ մեքենան կանգնեցրել են, նսեմացրել են այդ մարդկանց, նոր ճանապարհել են՝ անկախ նրանից, ռուսներն ուղեկցում էին, թե ոչ: Տեղեկացված եմ, չգիտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, որ նույն Սրաշեն, Շիկահող ճանապարհի կողքը բարձրունք կա, կարծես ադրբեջանցիները հավակնում են դա էլ վերցնեն: Դա հենց գյուղի դիմաց է»,-ասաց նա:

Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով կատարում է ինչ-որ առաքելություն, որը տանելու է մեր պետականության կործանման. «Մենք այսօր չունենք պետություն, ունենք բռնապետ՝ իր մի քանի ուսապարկերով»:

Այս խորագրի վերջին նյութերը