Աշխարհ

19.10.2021 16:28


Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանմանը

Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանմանը

Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում Իրանի արտահանումը Ռուսաստան և նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Իրանից դեպի Ռուսաստան արտահանումը. հաղորդում է Imna-ն:

Նրա խոսքով, դեպի Ռուսաստան Իրանի արտահանման 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական և պարենային ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղղակիորեն հայտարարել, որ փակել է այս ճանապարհը, քանի որ Ռուսաստանը նույնպես ներգրավված է այս հարցում: Ամեն օր ինչ-որ պատճառ են ներկայացնում, մեկ հոսանք չկա, մեկ ռենտգեն ապարատը չի աշխատում, երբեմն էլ ասում են, որ թմրանյութեր փնտրող շներ չկան, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է համագործակցությունից: Այդ պատճառով Աստարայում բեռնատարների մեծ հերթեր են առաջանում՝ հասնելով 10 կմ-ի:

«Մենք պետք է դիվանագիտության մոդել ունենանք յուրաքանչյուր երկրի, հատկապես հարևան երկրների հետ: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից տարանցիկ ուղուն կփոխարինի Հայաստանը: Նման պայմաններում լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն այդ որոշումները: Ադրբեջանցիները թշնամանում են հայերի հետ և այս լուրերի տարածմամբ սաբոտաժ է սկսվում: Այժմ այս ճանապարհը բացելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,-հավելել է Ջալիլ Ջալիֆարը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը