Աշխարհ

19.10.2021 22:12


«Գահերի խաղի» աստղը դարձել է Բոնդի դերի գլխավոր թեկնածուն

«Գահերի խաղի» աստղը դարձել է Բոնդի դերի գլխավոր թեկնածուն

Բրիտանացի դերասան Ռիչարդ Մեդենը, որը հայտնի է «Գահերին խաղը» սերիալում Ռոբ Սթարկի դերով, ներառվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում գլխավոր դերակատարի հավակնորդների ցանկում։ Դերասանն ամենամեծ շանսերն ունի 007 գործակալի դերում փոխարինել Դենիել Քրեյգին։ Բուքմեյքերները շանսերը գնահատում են 9/4․ սրընթաց առաջխաղացումը պայմանավորված է Marvel-ի «Գավերժները» ֆիլմում գխավոր դերի կատարմամբ, հայտնում է Express-ը։

«Ռիչարդը բոլորից առաջ է անցել։ Ամեն ինչ լրջորեն փոխվել է»,-նշել է Ladbrokes-ի աշխատակիցը։

Մեդենին հաջորդում են Թոմ Հարդին (3/1) և Ռեգե Ժան Փեյջը (4/1):

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը