Աշխարհ

19.10.2021 20:10


Սուզորդը խաչակրի 900-ամյա թուր է հայտնաբերել Իսրայելի ափերի մոտ

Սուզորդը խաչակրի 900-ամյա թուր է հայտնաբերել Իսրայելի ափերի մոտ

Իսրայելի հյուսիսային ափամերձ շրջանում սիրողական սուզորդը 900-ամյա թուր է հայտնաբերել, որը, ենթադրաբար, պատկանել է խաչակիր ասպետի:

Ինչպես հայտնում է BBC News-ը, թուրը, որն ունի մեկ մետր երկարությամբ շեղբ, հայտնաբերվել է Շլոմի Կատզինը, ապա հանձնել երկրի իշխանություններին:

Ինչպես ենթադրում են մասնագետները, թուրը, որը պատվել է ծովային օրգանիզմներով, երևացել է, երբ ծովի հատակի ավազը սկսել է տեղաշարժվել: Իսրայելի Հնությունների հարցերով վարչությունից հայտնել են, որ մաքրվելուց և ուսումնասիրվելուց հետո սուրը կներկայացվի հանրային ցուցադրության:

«Թուրը հիանալի վիճակում է գտնվում, այն գեղեցիկ և հավադեպ գտածո է և ակնհայտորեն պատկանել է խաչակիր ասպետի»,-ասել է Հնույունների հարցով վարչության տեսուչ Նիր Դիսթելֆելդը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը