Լրահոս

02.07.2011 11:58


Վրաստանը բացել է Վերին Լարսը

Այսուհետև ՌԴ քաղաքացիները, որոնք հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչներ չեն, նույնպես կարող են տեղում ստանալ վիզա Վրաստան մուտք գործելու համար:

Հիշեցնենք, որ մինչ այս որոշումը, Վերին Լարսով Վրաստան կարող էին մուտք գործել միայն ՌԴ այն քաղաքացիները, ովքեր ունեին գրանցում Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: ՌԴ այլ շրջանների բնակիչների համար Վերին Լարսը փակ էր: Ռուսական քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները վրացական վիզա ստանալու համար ստիպված էին մեկնել Մոսկվայի վրացական դիվանագիտական ներկայացուցչություն կամ էլ ստանալ վիզան Թբիլիսիի օդանավակայանում:

Այս խորագրի վերջին նյութերը