Քաղաքական

19.10.2021 09:01


Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր․ «Փաստ»

Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում անձնագրերի հետ կապված ինչ-որ անհասկանալի գործընթացներ են սկսվել։ Բանն այն է, որ նախ՝ վերջին մի քանի ամիսներին անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին չեն տրամադրում անձնագրեր, դիմումներ ևս չեն ընդունվում։ Անձնագրեր չտրամադրելու հետ կապված՝ պատկան մարմինները պարզաբանեցին, թե «քովիդով պայմանավորված՝ մատակարարման հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել»: Կան նաև տեղեկություններ, որ խնդիրը կապված է մրցույթի անցկացման ժամկետների հետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին խնդիրները դեռևս շարունակվում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, անձնագրայիններին ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր, մյուսներին ինչ-որ կերպ «ցրել»։ Անձնագրերի հետ կապված երկրորդ խնդիրը վերաբերում է նրան, որ կառավարության նախաձեռնությամբ իրականացվելու է օրենսդրական փոփոխություն, ըստ որի, անձնագրում այսուհետ որպես ծննդավայր կարող է նշվել ոչ թե Հայաստանը, այլ այն բնակավայրը, որտեղ մարդը ծնվել է:

Շատ ավելի տարօրինակ ու կասկածելի մի գործընթաց էլ կապված է անձնագրերի վավերականության ժամկետը 10-ի փոխարեն 2 տարի սահմանելու նախաձեռնության հետ: Արտաքուստ գուցե այս օրինակները միմյանց հետ առնչություն չունեն, սակայն ակնհայտ է, որ օրվա իշխանությունների ու հայկական անձնագրերի «ջրերը մի առվով չեն գնում»»։

Այս խորագրի վերջին նյութերը