Մեկնաբանություն

18.10.2021 11:58


Նիկոլը պարտվեց․ «Սյունյաց ողջույններ» Գորիսից, Մեղրիից, Գյումրիից

Նիկոլը պարտվեց․ «Սյունյաց ողջույններ» Գորիսից, Մեղրիից, Գյումրիից

Ինչպես հայտնի է՝ Սյունիք կատարած այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանին «ողջունել» էին։ Լավ էին «ողջունել»։

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները շատ հետաքրքիր պատկեր բացահայտեցին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը պարտվեց բոլոր նշանակալից ու խորհրդանշական համայնքներում։ Այսինքն՝ Նիկոլին կրկին «ողջունեցին», բայց այս անգամ ոչ միայն Սյունիքում։

Նիկոլը պարտվեց Գորիսում, Մեղրիում, Գյումրիում։

Նիկոլի թիմը Գորիսում պարտվեց «Հայաստան» դաշինքի անդամ, բանտում գտնվող Առուշան Առուշանյանին, Գյումրիում՝ կորոնավարակի պատճառով ընտրարշավին չմասնակցած «Բալասանյան» դաշինքի առաջին համարին։ Այսինքն՝ ընտրարշավում անմիջականորեն չներգրավված մարդիկ հաղթեցին Նիկոլի դրածոներին։

Այս ընտրությունների արդյունքները մի շարք նախնական գնահատականների հնարավորություն են տալիս։

1.Անուղղակիորեն հաստատվում են այն պնդումները, որ խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են։ Նիկոլենք հիմա ինքնավստահ էին, որ կհաղթեն ու դրա համար էլ ընտրակեղծարար մեխանիզմը մեծ թափով չաշխատեց, ինչի արդյունքում նրանք պարտվեցին։ Իսկ այն, որ նիկոլենք դիմել են կեղծիքների, մասնավորապես՝ կրկնաքվեարկությունների օգնությանը, արձանագրել են ինչպես Առուշանյանի շտաբի անդամները, այնպես էլ դիտորդները։

2.Եթե նույնիսկ հիմք ընդունենք խորհրդարանական վերջին ընտրություններում ԿԸՀ–ի արձանագրած արդյունքները և դրանք համեմատենք Գյումրիի, Գորիսի, Մեղրիի համայնքային ընտրությունների արդյունքների հետ, ապա կարող ենք եզրակացնել, որ հունիսի 20–ից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկում է արձանագրվել։

Մարդիկ փոշմանել են, որ քվեարկել են Նիկոլի օգտին, ու դա արտացոլվեց ՏԻՄ ընտրություններում։

3․Ի տարբերություն Գորիսի՝ Գյումրիում իշխանություն–ընդդիմություն սուր դիմակայություն և «ներվ» չկար ընտրական գործընթացում, ինչն արտացոլվեց աննախադեպ ցածր մասնակցությամբ ցուցանիշով։ Գյումրին, ըստ այդմ, կրկնակի մերժեց Նիկոլ Փաշինյանին։ Մասնակիցների 70 տոկոսը քվեարկեց ոչ ՔՊ–ական թեկնածուների օգտին, իսկ ընտրողների մեծ մասը պարզապես չգնաց ընտրության՝ «ոչ» ասելով Նիկոլին ու ցույց տալով, որ հիասթափվել է ՔՊ–ից, եթե անգամ հունիսի 20–ին նրա նկատմամբ ունեցել է որոշակի վստահություն։

4.Գորիսում արձանագրված արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլին հերթական «ողջույններն» էին հղում՝ Շուռնուխի, Որոտանի ու Գորիս–Կապան ճանապարհահատվածը թշնամիների «պոստերով» անցնող ժողովուրդը։

5.Գորիսի ընտրություններով «ոչ» ասվեց Նիկոլի քաղաքական հետապնդումներին, ու նա պետք է շատ արագ ազատ արձակի Առուշ Առուշանյանին։

Գորիսի ընտրությունը նաև նիկոլական դատաիրավական համակարգի գնահատականն էր՝ ցածր գնահատականը։

6.Գյումրիի, Գորիսի, Մեղրիի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրության մոտ կա փոփոխությունների սուր պահանջ, որ Նիկոլը չունի լեգիտիմություն և որ քաղաքական ուժերը պետք է բավարարեն հանրային պահանջը՝ փոխելով իշխանությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը