Աշխարհ

16.10.2021 22:35


Samsung-ը գլխավորել է Forbes-ի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը

Samsung-ը գլխավորել է Forbes-ի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը

Forbes ամսագիրը հրապարակել է 2021 թվականի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը: Ցուցակը գլխավորել է Հարավկորեական Samsung ընկերությունը, մինչդեռ առաջին տասնյակում գերակշռում են տեխնոլոգիական ընկերությունները: Վարկանիշը հիմնված է աշխարհի 58 երկրների մոտ 150 հազար աշխատակիցների շրջանում անցկացված հարցման վրա, գրել է 3dnews.ru-ն՝ Huawei-ին հղումով:

Չնայած ամերիկյան պատժամիջոցների և կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած դժվարություններին, Huawei-ին հաջողվել է հայտնվել առաջին տասնյակում և զբաղեցնել ութերորդ տեղը: Ընկերությունը մշտապես աշխատանքի է ընդունում նոր աշխատակիցների, հատկապես տեխնիկական մասնագետների՝ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը համընթաց քայլելու համար: Huawei-ը մեծ ներդրումներ է կատարում հետազոտությունների և նախագծումների մեջ: 2020 թվականին ընկերությունը 21.8 դոլար է ներդրել այս ոլորտում, ինչը կազմել է դրա ընդհանուր եկամուտի 15.9 տոկոսը:

Ինչպես ակնկալվում էր, վարկանիշը գլխավորել են աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաները: Samsung-ին հաջորդել են IBM-ը և Microsoft-ը, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են: Հնգյակը եզրափակում է Apple-ը: Տասներորդը գերմանական BMW Group-ն է: Տասնյակում են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը, Dell-ը և Adobe-ը, որոնք համապատասխանաբար չորրորդ, վեցերորդ, յոթերորդ և իններորդ տեղերում են:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը