Լրահոս

15.10.2021 18:09


Գեղարքունիքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս, կողաշրջվելով, հայտնվել է դաշտում

Գեղարքունիքի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս, կողաշրջվելով, հայտնվել է դաշտում

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին Mercedes-ի տակից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։

Վիրավորներից երկուսին Սևանի հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մեկին՝ Սևանի բժիշկների հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը