Աշխարհ

14.10.2021 16:38


Բեյրութում պայթյուն է որոտացել. բանակայինները շրջափակել են թաղամասը, որտեղ առավոտից կրակոցներ են հնչում

Բեյրութում պայթյուն է որոտացել. բանակայինները շրջափակել են թաղամասը, որտեղ առավոտից կրակոցներ են հնչում

Պայթյուն է որոտացել Բեյրութի Թայունի շրջանում, որտեղ առավոտից հատուկ գործողություններ են ընթանում՝ ցույցի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակայինները կրակ են բացել շենքի ուղղությամբ, որտեղ կարող են թաքնված լինել գրոհայինները: Ենթադրաբար, զինվորականները նռնակ են նետել այնտեղ:

Հիշեցնենք, որ առավոտյան շիա կուսակցությունների ներկայացուցիչներ էին հավաքվել Թայունի թաղամասում՝ պահանջելով հեռացնել նախրոդ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի քննությամբ զբաղվող քննիչին: Ինչ-որ պահի ամբոխի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մի քանի մարդ է մահացել, տասնյակից ավելին՝ վիրավորվել:

Ներկա պահին բանակայինները շրջափակել են թաղամասը՝ փորձելով գտնել կրակ բացողներին:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է վեցի: Ավելի քան 60 մարդ է տուժել:

Նշվում է, որ պարբերաբար կրակոցներ են հնչում, տեղ-տեղ հրդեհներ են բռնկվում: Քննությունը դեռ չի պարզել կատարվածի բոլոր հանգամանքներն ու չի բացահայտել մեղավորներին:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը