Լրահոս

14.10.2021 13:33


Հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունից հետո 3 տարեկան երեխային ցնցումների մեջ տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)

Հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունից հետո 3 տարեկան երեխային ցնցումների մեջ տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի: Երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝ Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնել են, որ ներքին անվտանգության վարչությունում ծառայական քննություն է նշանակվել:





Իրավաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ, եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:

«Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան կոչ եմ անում ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը