Աշխարհ

14.10.2021 11:46


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք

Հոկտեմբերի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 212 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 982 մարդ, մահացել է 38 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 649 407, այստեղից ապաքինվել է 607 563 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 370:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 620 փորձարկում, այդ թվում 32 545-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 075-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8% է, վերջին 14 օրվանը՝ 7.21%, վերջին 7 օրվանը՝ 8.57%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 895 771 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 110 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 894 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 883 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը