Աշխարհ

14.10.2021 11:38


Նորվեգիայում տղամարդը նետ ու աղեղով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

Նորվեգիայում տղամարդը նետ ու աղեղով հարձակվել է սուպերմարկետի հաճախորդների վրա. կան զոհեր և վիրավորներ

Նորվեգիայի Կոնգսբերգ քաղաքում անհայտ անձը նետ ու աղեղով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորում է ստացել, ևս հինգը մահացել են:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ղեկավարին, վիրավորներից մեկը ոստիկան է, որն աշխատանքից դուրս ժամին եղել է խանութում: Վիրավորները հիվանդանոցում են գտնվում:

Հարձակումն իրականացնողի մասին հայտնի է, որ 30 տարեկան է, Դանիայի քաղաքացի, սակայն ապրում է Կոնգսբերգում: Նրա փաստաբանի խոսքով՝ վերջինս համագործակցում է քննիչների հետ:

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին սուպերմարկետներից մեկում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը