Մեկնաբանություն

12.10.2021 14:56


«Թավշյա» հեղափոխության հերթական հաղթանակը․ «Ջերմուկի» Աշոտի որդին պաշտոն է ստացել

«Թավշյա» հեղափոխության հերթական հաղթանակը․ «Ջերմուկի» Աշոտի որդին պաշտոն է ստացել

Նիկոլ Փաշինյանը, ով «Թավշյա» հեղափոխության առաջնորդն էր, հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ջատագովը, որոշում է կայացրել։

Փաշինյանը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Վահագն Արսենյանին։ Այս նշանակմանը Ջերմուկի հպարտ քաղաքացիները երկար էին սպասել։

Տեղեկացնենք, որ Վահագն Արսենյանը ՀՀԿ–ական Աշոտ Արսենյանի՝ «Ջերմուկի» Աշոտի որդին է։

ՀՀԿ–ական օլիգարխ նախկին պատգամավորի ու Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ գործարարի որդուն քաղաքապետի պաշտոնակատար նշանակելով՝ Փաշինյանը «թավշյա» հեղափոխության հերթական հաղթանակն է արձանագրել ու ևս մեկ քայլով մոտեցել մեր երկրում ժողովրդի իշխանության ձևավորմանը։

Պայքարը շարունակվում է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը