Քաղաքական

07.10.2021 15:26


Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը ամոթալի երևույթ է․ Բաղդասարով

Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը ամոթալի երևույթ է․ Բաղդասարով

Դժվար է պատկերացնել ավելի ամոթալի երևույթ, քան ադրբեջանա-իրանական հակամարտության ֆոնին Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը, Տելեգրամի իր ալիքում գրել է ռուս վերլուծաբան, քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը: «Մի կողմից, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Իրանի հետ հատուկ հարաբերությունների մասին, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք շատ տարօրինակ գործողություններ:

Ըստ ամենայնի՝ Հայաստանի ղեկավարությունը գտնվում է լիակատար հարբածության կամ դանդաղ շիզոֆրենիայի վիճակում: Սա նշանակում է, որ վաղը իրանական կողմն իր պահանջները կներկայացնի Հայաստանին: Հիշեցնեմ, որ Հայաստանի ելքերից մեկը դեպի արտաքին աշխարհ անցնում է Իրանով, և ամենադժվար պահին իրանցիներն այս հարցում օգնեցին Հայաստանին»,֊գրում է Բաղդասարովը:

«Արդարացումները «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի օդային տարածքի քաղաքացիական օդանավերի օգտագործումը սահմանափակված էր բացառապես 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ ավելի վաղ օդային տարածքը փակ չէր, բայց նախատեսված էր բացառապես ապուշների համար» արտահայտությունների ոճի մեջ են: Հայաստանը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի վասալ պետությու՞նը: Հետաքրքիր է, արդյո՞ք հայկական ավիացիան թռիչքներ է իրականացնում Ադրբեջանի տարածքով:

Հարցը հռետորական է: Ժամանակն է, որ հայաստանյան ընդդիմությունն էլ մտածի: Գուցե դուք պետք է շատ ավելի արդյունավետ միջոցնե՞ր ձեռնարկեք, քան դահլիճը լքելն է: Ժամանակն է դադարեցնել շիզոֆրենիայի և հարբածության ալիքը, որը տիրում է որոշ հայ առաջնորդների գլխին: Իհարկե, գործող օրենսդրության շրջանակներում»,֊եզրափակել է քաղաքագետը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը