Քաղաքական

24.09.2021 16:31


Լայվերի սիրահար Փաշինյանը կարո՞ղ է ի վերջո պարզաբանել, թե ինչ սիրախաղերի մեջ է Էրդողանի և Ալիևի հետ․ Խամոյան (տեսանյութ)

Լայվերի սիրահար Փաշինյանը կարո՞ղ է ի վերջո պարզաբանել, թե ինչ սիրախաղերի մեջ է Էրդողանի և Ալիևի հետ․ Խամոյան (տեսանյութ)

Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական ընկերը շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, իսկ դրան զուգահեռ ունենք իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լռել, թե օրինակ ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է պայթեցներ իրավիճակը Ադրբեջանում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը․ Հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել ՌԴ նախագահի հետ կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինայնը չի կանգնեցրել պատերազմը։ Հիշեցնեմ, որ այդ օրը մենք կորցրած չենք եղել Հադրութը, Շուշին և շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները պատերազմը կանգնեցնելու, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին»,-նշեց Խամոյանը։

Շատ ցինիկ է հնչում, երբ պետպատվերը կասեցվում է, իսկ մյուս կողմից նախագիծ է բերվում ԱԺ նախագահի, վարչապետի ընտանիքի անդամների համար ընտանեկան բժիշկ ապահովելու։ Սա բարոյական տիրույթում չէ։

Խամոյանը նաև անդրադարձավ խորհրդարանում ընդդիմության գործունեությանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է հանի կոստյումը, որը կարված չէր իր համար, բայց ինքը հիմա վերաձևումներ է անում։

«Մենք օգտվում և օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռնված է մեզ որպես խորհդարանական ընդդիմություն և շարունակելու ենք օգտվել և դա չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք միայն խորհրդարանով։ Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորդարանական պայքարով»,-նշեց Խամոյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը