Լրահոս

20.09.2021 11:17


13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 13 մարդ։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6335-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 578, փաստացի բուժվողներինը՝ 11 029։ Մեկ օրում արվել է 4025 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 655 479 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը