Տնտեսական

20.09.2021 10:46


Գազի գնի հարցը Հայաստանի համար մնում է արդիական. Մհեր Գրիգորյան

Գազի գնի հարցը Հայաստանի համար մնում է արդիական. Մհեր Գրիգորյան

Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակվում են։ Այս մասին այսօր Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես առայժմ հնարավոր չեմ համարում որևէ բան ասել սահմանին գազի հնարավոր գնի մասին»,–ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ հարցը Հայաստանի համար մնում է արդիական։ Բանակցությունների արդյունքների մասին Գրիգորյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում ասել էր, որ բանակցություններն ընթանում են հիմնականում գազի գնի պահպանման և ոչ ավելացման շուրջ, չնայած, որ «Գազպրոմը» պնդում է, որ 2013թ–ի համաձայնագրով ամրագրված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։

Եվրոպայում գազի գինը վերջին շրջանում կտրուկ աճում է։ Սեպտեմբերի 14-ին այն հերթական ռեկորդն է սահմանել՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 800 դոլարի:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը