Մեկնաբանություն

07.09.2021 16:30


Կալանքը որպես քաղաքական հետապնդման գործիք (տեսանյութ)

Կալանքը որպես քաղաքական հետապնդման գործիք (տեսանյութ)

Վաստակաշատ պրոֆեսոր, բժիշկ Արմեն Չարչյանը կալանավորված է: Առանց ԱԺ համաձայնության: Ապօրինի:

Օրենքի և իրավունքի դիկտատուրան իրականում ապօրինության ու «բեսպրեդելի» դիկտատուրա է:

Չարչյանը կալանավորված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ուժեղ երևա: Չարչյանը կալանավորված է, որպեսզի Նիկոլն ինքնահաստատվի:

Քաղաքական հակառակորդների դեմ կալանքը սրանց կողմից կիրառվում է ոչ թե օրենքի ուժով, այլ բռնապետիկի ցանկությամբ: Կալանքը տվյալ դեպքում քաղաքական հետապնդման գործիք է, ոչ թե խափանման միջոց:

Ազատության մեջ գտնվելով՝ Չարչյանը ոչ մի կերպ չի խոչընդոտել քննությանը: Նա չի ազդել գործի ընթացքի վրա, բայց կալանավորված է:

Բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկած ու բազմաթիվ մարդկանց բուժած Չարչյանը կալանավորված է, իսկ փոխարենը ազատության մեջ են նրանք, ովքեր հազարավորների գլուխը կերան՝ պատերազմ բերելով մեր գլխին:

Շատ խորհրդանշական է, որ մարդկային կյանքեր փրկած և այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Չարչյանը կալանքի տակ է, իսկ կյանքեր խլած իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանն ու աներձագ Հրաչ Հակոբյանը, ըստ տարածված տեղեկությունների (տե՛ս կից տեսանյութը), «ցկցկում» են Հունաստանի ծոփավնյա հանգստավայրում: Իրենք սիրում են բոլորին, խոնարհվում են բոլորի առաջ և հպարտանում բոլորով:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը