Լրահոս

24.06.2011 16:01


ՀԱԿ համակարգող. «Մենք գյալաջիի ժամանակ չունե՛նք»

ՀԱԿ համակարգող. «Մենք գյալաջիի ժամանակ չունե՛նք»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը լրջության վեցկետանոց կոչ է արել իշխանությանը, որոնցից մեկն էլ կիսաքայլերից երկխոսության լիարժեք ֆորմատի ձևավորմանն անցնելն է.

–Երկխոսության արդյունքում պետք է լինի Հայաստանի համար բախտորոշ կարևորագույն համաձայնությունների ձեռքբերումը, իսկ նման երկխոսության համար միակ արդյունավետ ձևը լիազորված ներկայացուցիչների բանակցություններն են,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգողը։

Նա նաև նշել է, որ այդ երկխոսության միակ արդյունքը կարող են լինել համակարգային փոփոխությունները, որոնք թույլ կտան Հայաստանում օր առաջ արտահերթ ընտրություններով ձևավորել լեգիտիմ պետական իշխանություն։

ՀԱԿ համակարգողը հայտարարել է նաև, որ բանակցությունը երկխոսության ձև է, սակայն իշխանությունները «բանակցություն» բառից վախենում են, որովհետև բանակցությունը մի գործընթաց է, որի վերջում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն կամ ձախողվեն։

–Խուսափելով բանակցություններից՝ իշխանությունները հենց ցույց են տալիս, որ իրենք չե՛ն ուզում ընդգրկվել մի գործընթացի մեջ, որի արդյունքում կլինեն պայմանավորվածություններ։ Նրանք ուզում են, ինչպես իրենք են ասում, երկխոսել։ Նրանք ուզում են ուղղակի կարծիքների փոխանակում կազմակերպել, եթե կուզեք՝ գյալաջի։ Մենք գյալաջիի ժամանակ չունե՛նք։ Մեզ հետաքրքրում են արդյունքները, մեզ հետաքրքրում են համակարգային փոփոխությունները։ Ուստի ուղղակի գնալ և հանդիպել ինչ–որ մարդկանց և հետները գյալաջի անել... վստահ եղեք՝ մենք գյալաջիի համար շատ ավելի հետաքրքիր շրջապատ ունենք,–ասել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը