Մեկնաբանություն

30.08.2021 09:42


Նիկոլաիլհամական սահմանագծումն ու սահմանազատումը

Նիկոլաիլհամական սահմանագծումն ու սահմանազատումը

Նիկոլի ղեկավարած Հայաստանը գնալով փոքրանում է։ Սկզբում փոքրացավ Արցախը։ Հերթում Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, Արարատն են։

«Խաղաղության դարաշրջանը» Նիկոլը պատկերացնում է Ադրբեջանի բոլոր ցանկությունները բավարարելով։ «Մենք պատերազմ չենք ուզում» ծրագրի շրջանակներում նիկոլենք իրականում պատերազմ են բերում, բայց դա ներկայացնում են որպես խաղաղասիրություն․ իսկական տխմարություն։

Օրվա իշխանությունը հայտարարում է, թե բա հեսա սահմանները կբացվեն ու կյանքը կդառնա մեղր։

Իսկ ինչպե՞ս են ուզում բացել սահմանները։ Սահմանագծելով ու սահմանազատելով։ Օրերս նման մի օպերացիա տեղի ունեցավ։ Ադրբեջանը փակեց Գորիս–Կապան ճանապարհահատվածը, Շուռնուխն ու Որոտանը մնացին շրջափակման մեջ։ Դրան հաջորդեց Նիկոլի «խաղաղասիրությունը»․ նա հայկական տեղանուններն ադրբեջանական տարբերակով արտասանեց, հայտարարեց, որ ամեն ինչ անելու են այլընտրանքային ճանապարհներ սարքելու համար, նրա նշանակած էկոնոմիկայի նախարարն ադրբեջանական համարեց մեր երկրի օկուպացված տարածքները՝ հղում անելով անհայտ քարտեզի, հետո Ադրբեջանն ու Ռուսաստանը համատեղ պոստ դրեցին ադրբեջանցիների մտած այդ ճանապարհահատվածում ու ճանապարհը «բացվեց»՝ բետոնե արգելահատվածների զիգզագաձև տեղադրումից հետո։ Ըստ այդմ՝ Նիկոլն այդ ճանապարհահատվածը ճանաչեց ադրբեջանական։ Այսինքն՝ տեղի ունեցավ սահմանագծում և սահմանազատում։

Ահա այսպես է ընթանում հայ–ադրբեջանական «խաղաղության» գործընթացը։ Ադրբեջանցիները գրավում են, իսկ Նիկոլը «հերոսաբար» սահմանագծում ու սահմանազատվում է։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը