Լրահոս

24.06.2011 10:26


Լիբիայի ԱԳՆ նախկին ղեկավար. «Երկու–երեք շաբաթից Քադաֆին Լիբիայից կհեռանա»

Լիբիայի ԱԳՆ նախկին ղեկավար. «Երկու–երեք շաբաթից Քադաֆին Լիբիայից կհեռանա»

Մուամար Քադաֆին Լիբիայից կհեռանա ամենաշատը երկու–երեք շաբաթից։ Այս մասին միլանյան շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լիբիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ–ում Տրիպոլիի մշտական ներկայացուցիչ Աբդուրահման Մոհամեդ Շալգամը, ով անցել է ընդդիմության կողմը։

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ Շալգամի խոսքերով՝ ներկայումս Քադաֆին բանակցություններ է վարում մի շարք բարեկամական երկրների հետ, որպեսզի կարողանա խույս տալ Միջազգային դատարանի գործընթացներից՝ պահպանելով իր գումարերը։ Դիվանագետը չի բացառել, որ նման բանակցություն կարող է վարվել Բելառուսի հետ։

Քադաֆին վտանգավոր մարդ է։ Չգիտեմ՝ նա ինչ կանի մինչև Տրիպոլիից հեռանալը։ Ես հավատում է Տրիպոլիի բնակիչներին և վստահ եմ, որ նրանք իրենց քաղաքն ավերածություններից կփրկեն։ Հուսով եմ, որ նրանք ավելի ուժեղ կգտնվեն Քադաֆիի չար մտադրություններից,–ասել է Շալգամը։

Նա նաև հույս է հայտնել, թե Քադաֆիին հավատարիմ կողմնակիցները, հասկանալով, որ նա երկիրից հեռանալու է, մինչև վերջ չեն գնա։

Այս խորագրի վերջին նյութերը