Քաղաքական

22.08.2021 10:10


Բանակի փլուզման ավարտական փուլը

Բանակի փլուզման ավարտական փուլը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:

Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի Խորհրդարան:

«Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական, և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները»,- ասված է ծրագրում:

Բանակի «արդիականացման» իշխանությունների պատկերացրած «վարդագույն» ծրագրի մյուս հեքիաթներին չենք անդրադառնում, միայն նշենք, որ այն, որ հայրենի իշխանությունները ծառայության ժամկետների կրճատում են նախատեսում, 168.amգրել էր դեռևս ամիսներ առաջ:

Իր այս մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում էր հատկապես մարզային հանդիպումների ժամանակ, ինչը ՀՀ քաղաքացիների՝ ցածր քաղաքացիական, իրավական ու անվտանգային գիտակցություն ունեցող որոշակի շերտի համար բավականին հարմար ընտրակաշառք է, իսկ մայիսի 12-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, երբ նախ ադրբեջանցիները մտան Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ինքնիշխան տարածքներ ու դեռ դուրս չեն եկել, մեր իսկ տարածներից անձինք են գերվարվում, անհետանում են զինծառայողներ, արդեն կան նաև հրազենից սպանվածներ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ ստորագրելու է Ադրբեջանի հետ սահմանների գծման փաստաթուղթը, որը փաստորեն գաղտնի է բանակցվում, պարզ է դառնում, որ բանակի քայքայումն արդեն իսկ գծագրված որոշակի պայմանավորվածությունների արդյունք է:

Վստահաբար առաջիկայում կառավարության ծրագրի այս հատվածն օրենսդրական նախաձեռնության տեսք կստանա, իսկ դեռևս մայիսին մենք գրել էինք, որ բարելավող նորմի հիմքով՝ այդ օրենքը կունենա նաև հետադարձ ուժ, ինչն այս իշխանություններին հնարավորություն կտա հազարավոր զինծառայողների ազատել ծառայությունից, իսկ դա, ըստ էության, նշանակում է լուծարել բանակը:

Թուրքական աշխարհի հետ սահմաններ ու չլուծված ռազմական կոնֆլիկտ ունեցող Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար փաստորեն երկրի անվտանգությունը գրոշի արժեք չունի, եթե վերջինս բանակային ծառայությունը գրավիչ դարձնելու համար որոշել է, ըստ էության, ոչնչացնել երկրի անվտանգության երաշխավոր հայկական զինուժը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը