Քաղաքական

16.08.2021 14:30


Շաբաթ գիշեր հակառակորդը կրակել է Արավուս գյուղի երեք դիրքերի ուղղությամբ. ռուս խաղաղապահները եկել են՝ խոսել ու գնացել. գյուղապետ (տեսանյութ)

Շաբաթ գիշեր հակառակորդը կրակել է Արավուս գյուղի երեք դիրքերի ուղղությամբ. ռուս խաղաղապահները եկել են՝ խոսել ու գնացել. գյուղապետ (տեսանյութ)

Օգոստոսի 14-ի գիշերը հակառակորդը կրակել է Սյունիքի մարզի Արավուս գյուղի երեք դիրքերի ուղղությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

Նա նշեց, որ այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան.

«Շաբաթ լույս կիրակի գիշերը՝ ժամը 00։00-ի սահմաններում, կրակել են Արավուսի 3 պոստերի ուղղությամբ, մոտավոր երևի 5 րոպե են տևել կրակոցները, տուժածներ չկան: Այսօր իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Միջադեպից հետո դիմել ենք ռուս խաղաղապահներին, նրանք երկու հոգով եկան, նստեցինք խոսեցինք, գնացին: Իրենք էլ ոչինչ չեն կարող անել»,-ասաց Հովսեփյանը :

Գյուղապետը վստահեցրեց, որ բնակչության շրջանում խուճապ չկա.

«Բնակիչները 90-ականներից սովոր են նման միջադեպերի, խուճապ չկա, իրենց առօրյա կյանքով ապրում են»:

Այս խորագրի վերջին նյութերը