Քաղաքական

12.08.2021 20:15


Խորհրդարանն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներին (տեսանյութ)

Խորհրդարանն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներին (տեսանյութ)

Խորհրդարանն ավարտեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների քվեարկությունը: Քվեարկության արդյունքներն ամփոփեց Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Այսպիսով՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ 71 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ 72 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 72 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ 71 կողմ 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ 71 կողմ, 31 ձայների հարաբերակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ 60 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ 70 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ 71 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ 62 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ 74 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ 59 կողմ, 43 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ 70 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Նկատենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկել են նաև իշխանական պատգամավորներ:

Նշենք, որ խորհդարանում գործելու է 12 մշտական հանձնաժողով, որոնցից 9-ը ղեկավարելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ մեկը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը