Աշխարհ

03.08.2021 20:20


Վրաստանը Ռուսաստան է արտահանել 15 հազար տոննա դեղձ և նեկտարին

Վրաստանը Ռուսաստան է արտահանել 15 հազար տոննա դեղձ և նեկտարին

Արդեն երկու ամիս է Վրաստանում շարունակվում է դեղձի և նեկտարինի բերքահավաքը, մինչ օրս արդեն արտահանվել է այս մրգերից 22,9 հազար տոննա, ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Երկուշաբթի օրը հայտնել է Գյուղատնտեսության նախարարությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ գնային արտահայտման առումով դեղձի և նեկտարինի արտահանումը մինչ օրս աճել է 53%-ով՝ հասնելով մինչև 20,6 մլն դոլարի:

Ինչպես և անցյալ տարի, այս տարի էլ մատակարարումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին, որտեղ վերոնշյալ մրգերից արդեն արտահանվել է 14,7 հազար տոննա կամ դրանց ընդհանուր արտահանման 64,2%-ը, ինչպես նաև Հայաստանին՝ 6,9 հազար տոննա (30,1%): Հայաստանին հաջորդում են Ուկրաինան (592 տոննա), Ադրբեջանը (269 տոննա), Բելառուսը (119 տոննա), Մոլդովան (116 տոննա), Ղազախստանը (95 տոննա) և Սլովենիան (59 տոննա):

Վրաստանում շարունակվում է դեղձի և նեկտարինի բերքահավաքն ու արտահանումը: Գյուղնախարարության տվյալներով, այս տարի այս մրգերի բերքը հանրապետության մասշտաբով հանձնելու գործընթացում ներգրավված է 36 սառնարանային տնտեսություն (անցյալ տարի` 23): Նրանց արտահանման հետ կապված բոլոր ընթացակարգերն իրականացվում են «մեկ պատուհանի» սկզբունքով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2020 թվականին Վրաստանում հավաքվել է 28,2 հազար տոննա դեղձ և նեկտարին, ինչը 26,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Այստեղից արտահանվել է 25,3 հազար տոննան` 2 անգամ ավելի, քան 2019 թվականին, մինչդեռ արտաքին շուկայում դրանց վաճառքից ստացված հասույթն աճել է 70,4%-ով` մինչև 21,3 մլն դոլար:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը