Քաղաքական

02.08.2021 16:49


Հոտնկայս ծափահարություններ՝ միայն Սյունիքի կալանավորված համայնքապետերին

Հոտնկայս ծափահարություններ՝ միայն Սյունիքի կալանավորված համայնքապետերին

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նիստին երդման արարողությունից հետո նիստը նախագահող Կնյազ Հասանովը հատ առ հատ հայտարարեց նորընտիր պատգամավորների անունները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ոտքի կանգնեցին, ամեն պատգամավորի անունն արտասանելուց հետո հոտնկայս ծափահարեցին իրենց:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները նստած ընդունեցին իրենց անունների բարձրաձայնումը: Խմբակցությայն անդամները հոտնկայս ծափահարեցին միայն Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի համար։

Այսկերպ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, քանի որ Սյունիքի համայնքապետերը շարունակում են կալանավորված մնալ։ ԱԺ առաջին նիստին ներկա չեն Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց պատգամավորական մանդատները։

Խմբակցությունը պահանջում է ապահովել նրանց ներկայությունը ԱԺ նիստին: Այս պահանջին է միացել նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Աղբյուրը՝ yerkirmedia.am

Այս խորագրի վերջին նյութերը