Քաղաքական

02.08.2021 14:33


Ո՞րն է պատճառը Մխիթար Զաքարյանի կալանավորման՝ ընդդիմադիր կեցվա՞ծքը, թե՞ իր հողը պաշտպանելը․ Ավետիսյան (տեսանյութ)

Ո՞րն է պատճառը Մխիթար Զաքարյանի կալանավորման՝ ընդդիմադիր կեցվա՞ծքը, թե՞ իր հողը պաշտպանելը․ Ավետիսյան (տեսանյութ)

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն գտնվում է սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած հավաքական խորը ճգնաժամի փուլում, մենք կանգնած ենք երկիր կորցնելու, հայրենիք կորցնելու առջև։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Աղքատությունն աճել է, երջանկություն են խոսք տվել, բերել են համատարած ողբ, մարդկանց տունը սուգ, կորցնում ենք հայրենիքի տարածքներ, հերոս ընկերներ, և այսպիսի վիճակում է նաև տնտեսությունը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում են, մարդկանց իրական եկամուտները անկում են ապարում, և ի վերջո աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատող աղքատների աղքատության մակարդակն է բարձրանում»,-ասաց Ավետիսյանը։

Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Արծվիկ Միանսյանին՝ արդյո՞ք Մխիքար Զաքարյանի կալանավորման պատճառը իր ընդդիմադիր կեցվածք ունենալն է, թե որովհետև պաշտպանել է իր հողն ու ջուրը, իր տունը, ո՞րն էպատճառը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը