Աշխարհ

02.08.2021 10:46


Թուրքիայում անտառային հրդեհները չեն մարում. BBC-ն տեսանյութ է հրապարակել` ինչպես են զբոսաշրջիկները փախչում ափամերձ հանգստավայրերից

Թուրքիայում անտառային հրդեհները չեն մարում. BBC-ն տեսանյութ է հրապարակել` ինչպես են զբոսաշրջիկները փախչում ափամերձ հանգստավայրերից

Թուրքիայում օրեր շարունակ փորձում են մարել երկրի հարավային շրջաններում տարածվող անտառային հրդեհները, որոնք հասել են առողջարանային քաղաքներին: Այս մասին գրում է BBC News-ը` տեսանյութ հրապարակելով, թե ինչպես են մարդիկ փախչում հանրահայտ զբոսավայրերից:

Զբոսաշրջիկները փորձում են մեքենաներով և նավակներով հեռանալ կրակների ճիրաններում հայտնված ափամերձ հանգստավայրերից, որտեղ կարմիր երկինքը պատվել է կրակից բարձրացող ծխով:

Հիշեցնենք, որ նախօրին տարհանվել էին մի շարք հյուրանոցներ Մարմարիս, Անթալիա, Բոդրում և այլ քաղաքներում:

Աղբյուրի տվյալներով` արդեն հաջողացվել է մեկուսացնել կրակի 120 օջախ, սակայն հրշեջները շարունակում են պայքարել տարածվող կրակի դեմ: Հայտնի է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը երկրում հասել է 8-ի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը