Քաղաքական

02.08.2021 17:05


«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը (տեսանյութը)

«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը (տեսանյութը)

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանական կողմը պահանջում է դատավոր Մնացական Հարությունյանի ինքնաբացարկը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ինչ-որ մեկը մտածում է, որ պատահական է, որ Սյունիքի գործով բոլոր դատավորները մակագրվել են ձեռքով։ Լինենք անկեղծ՝ անհնար է, որ Առուշ Առուշանյանի կամ Մանվել Փարամազյանի գործով դատավորը լիներ, օրինակ, Արշակ Վարդանյանը։ Եթե այդպիսի դատավոր լիներ, մենք ուղղակի կլռեինք։ Բայց այնպիսի դատավորների են մակագրել, որոնք ուժեղ կամք երբևէ չեն դրսևորել, որովհետև այն չունեն»,-լրագրողներին ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ հենց Սյունիքի համայնքապետերի գործերից առաջ Վերաքննիչ դատարանում ԱԱԾ-ն խուզարկություններ է արել և վերցրել համակարգիչները, ինչի արդյունքում մակագրումները կատարվում են ձեռքով, և դա առնվազն տարօրինակ է։

Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու և ավելի ընտրողներին կաշառելու փորձի համար՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու նատակով: Առուշանյանը մեղքը չի ընդունում։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալնավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը