Աշխարհ

16.07.2021 21:03


Գերմանիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 80-ի

Գերմանիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 80-ի

Գերմանիայի արեւմուտքում հեղեղման հետեւանքով զոհվածնեի թիվը հասել Է առնվազն 80-ի: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում տարերքի հետեւանքներից զոհվել Է 30-ից ոչ պակաս մարդ, Ռայնանդ Պֆալցում՝ առնվազն 50 մարդ: «Մենք վախենում ենք, որ (զոհերի) թիվը կաճի»,-նշել են իրավապահ մարմիններում: Ըստ որում, n-tv հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվն արդեն հասել Է 81-ի: Առանձնապես սաստիկ տուժել Է Արվայլերի օկրուգը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արեւմուտքում (Ռայնլանդ Պֆալցի Երկրամաս): Ներկայումս տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1,3 հազար մարդ անհայտ կորել Է: Բադ օկրուգային քաղաքի միայն Նոյենար Արվայլերի շրջանում եղել Է փրկարարների շուրջ հազար կանչ: Ընդեմնն օկրուգում բնակվում Է 130 հազար մարդ:

Հուլիսի 12-ից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում շարունակվում են տեղատարափ անձրեւները, որոնք դարձել են ավերիչ հեղեղման պատճառ: Հորդառատ աձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակաները, ինչպես աեւ ավելի ուժգին,՝քան կանխատեսել Էին փորձագետները, Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ եւ Էրֆտ ոչ մեծ գետերը: Տարերքի հարվածի տակ են հայտնվել ամենից առաջ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնլանդ Պֆալցի Դաշնային Երկրամասերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը