Լրահոս

17.06.2011 11:26


Անջելինա Ջոլին կայցելի սիրիացի փախստականների ճամբարներ

Անջելինա Ջոլին կայցելի սիրիացի փախստականների ճամբարներ

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին Թուրքիայի իշխանությունները պաշտոնական թույլտվություն են տվել այցելելու թուրքասիրիական սահմանի մոտ գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հունիսի 17–ին՝ օրվա երկրորդ կեսին, դերասանուհին կայցելի Հաթաի քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբար։

Այդ նույն ժամանակ Անկարայում արդեն երկրորդ օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ տեղի կունենա Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքում, արևմտյան երկրներում և Ռուսաստանում գտնվող դեսպանների արտակարգ նիստ։ Նիստի մասնակիցները քննարկում են Թուրքիայի ռազմավարության մշակման և դերակատարման հարցերը սիրիական խնդրի կարագավորման շուրջ։

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հասան Թուրքմանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք չէ ակնկալել, որ որևէ մեկը հանցագործության կողմը կկանգնի։ Մենք չենք ընդունում ժողովրդական ցույցերի ճնշման՝ սիրիական կառավարության մեթոդները։

Այս խորագրի վերջին նյութերը