Քաղաքական

02.07.2021 17:12


«Հայաստան» դաշինքը ցույց է տալու, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը ցույց է տալու, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Ընտրություններ բառը բավական չափազանցված է։ Սա ընտրություն չէր, սա ժողովրդի կամարտահայտության մեթոդ չէր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Խախտումները աննխադեպ էին և մենք արդեն դիմել ենք ՍԴ։ Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքները ընդունելի չեն, և մենք դրանք վիճարկել ենք, ըստ դրա՝ մանդատներ վերցնելու վերաբերյալ հստակ հայտարարությամբ հանդես կգանք։ «Հայաստան» դաշինքը միակ ազգային հենքով ստեղծված քաղաքական ուժն է, որը ԱԺ-ում աշխատելու դեպքում ցույց է տալու, թե ինչպիսին պետք է լիներ և պետք է լինի ընդդիմությունը»,-նշեց Մանթաշյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը