Քաղաքական

02.07.2021 16:27


«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացրած ընտրությունների արդյունքները վիճարկող հայցադիմումի հետ միասին նաև միջնորդություն է ներկայացրել գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ, պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,-ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական:

Այս փաստերը վերլուծելով՝ Արամ Վարդևանյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանն ընտրությունների գործով էլ կանխակալ վերաբերմունք կունենա:

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 20–ին կայացած ՀՀ ԱԺ արատահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման համար դիմել է Սահմանադրական դատարան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը