Մեկնաբանություն

28.06.2021 17:00


«Ապագա կա», բայց… խորապես կործանումային, ինչն օրինաչափ է

«Ապագա կա», բայց… խորապես կործանումային, ինչն օրինաչափ է

Եթե հայտարարվում է (կեղծված, չկեղծված, հարամությամբ և այլն, այս դիտարկման տեսանկյունից դա այնքան էլ էական չէ), թե չալարած ու ընտրատեղամաս գնացածների կեսից մի քիչ ավելին քվեարկել է այն բանի օգտին, որ ամեն ինչ նույնը մնա, ապա ջուր էլ է կտրվելու, տներ էլ են քանդվելու, անտերությունն էլ է ծավալվելու, թուրքը Հայաստանի մնացորդներն էլ գրավելու, իսկ նիկոլականներն էլ վերջապես կընդունեն իրենց բուն հավատը, այն է՝ մահմեդականություն, և կգրվեն իրենց իսկական ազգությամբ:

Սա, ի միջի այլոց, որպես հունիսի 20-ին կատարվածի և նախօրեին կարծես մուկուչյանաբար արձանագրված կեղծիքի անխուսափելի հետևանքների արձանագրում:

Անցած շաբաթավերջը, ինչ խոսք, էմոցիոնալ ժայթքումների մի շարք առիթներով «հարստացավ»: Առիթներն էլ հայտնի են, մեկը՝ մյուսից ճոխ ու «հրաշալի»:

Առաջին «հոյակապ» առիթներից մեկը առանց ոռոգման ջրի մնացած արմավիրցի հողագործների բողոքի ցույցն էր: Անջուր մնացած արմավիրցիները, որոնց մի մասը հարկ էր համարում անպայման ընդգծել, որ իրենք, դեռ ապուպապից սկսած, նիկոլական են եղել, որ իրանց քաղաքական-մաղաքական հարցերը չեն հետաքրքրում, բողոքում էին, որ անջուր են մնացել: Դե, ինքներդ էլ հասկանում եք, դա նշանակում է, որ եղած բերքը, այն էլ՝ տարվա այս եղանակին, կարող է պարզապես դաշտում ոչնչանալ:

Դե, իրենք էլ ելել ու ճանապարհն էին փակել: Ջուր էին ուզում, մի խոսքով: Բայց ախր, ո՞վ է իր սիրելի նիկոլից նման ձևով ջուր ուզում: Նրանք ախր պարտավոր էին ընդոծիններով բերանքսիվայր փռվել գետնին, սողալ ու լպստել իրենց սիրելի, իրենց աստված ու միակ, իրենց հրեշտակ ու սատանան գիտե, թե էլ ինչ զրթուզիբիլ նիկոլի կոշիկները, որպեսզի նա ջուր տար: Դե, եթե ոռոգման ջուր չտար, ինչպես էլ չլիներ, Գռզոյի ջրի գործարանից մի-մի շիշ 5 անգամ թանկով վրաները կսաղացներ:

Ի դերջո, նիկոլը հո պարտավո՞ր չէ նրանց ջուր տալ, հո չի՞ խոստացել: Նա ընդամենը ասել է՝ «ապագա կա», այն էլ՝ հարցնելով՝ «ապագա կա՞»

Եվ հետո, եթե բերքը դաշտում չորանա, դրանով պետք է միմիայն հպարտանալ: Ինչպես հպարտանում եք պարտությամբ:

Մյուս իրադարձություններն էլ պակասը չեն, իրենց անկրկնելի բաղադրությամբ: Դե, առանձնապես բան չի եղել, թուրքերը էլի ծեծել ու նվաստացրել են ինչ-որ զինված անձանց, որոնք, չգիտես թե ինչու կչվում են «Հայկական բանակի զինվորներ» (կարելի է կարծել, թե նման «բանակ» կա): Մեկ այլ տեղում էլ նիկոլի և նրա թրքահպատակ ու հակահայ կառավարության անխտիր բոլոր ներկայացուցիչների ազգականները՝ ադրբեջանական թուրքերը հայ գեղջուկներին թույլ չեն տվել խոտ հավաքել: Զարմանալի մարդիկ են այդ գեղջուկները, թե ասա՝ խո՞տն ինչներիդ է պետք, ի վերջո, կառավարությունից հո բարձրաստիճան ձեր կուռքերին չէիք հյուրասիրելո՞ւ: Կամ խոտ հավաքե՞լը ինչներիդ է պետք, գնացեք, մտեք ֆեյսբուքները ու տխմարագույն «բաներ» դուրս տվեք թալանված 500 միլիարդի ու նման բաների մասին:

Ի մի բերենք:

Այն, ինչ կատարվում է, օրինաչափ է: Օրինաչափ է, քանզի կատարվել է «ընտրություն»՝ հանուն այդ այլանդակությունների շարունակության: Կային բազմաթիվ խնդիրներ, երկիրը համակողմանի ճգնաժամների մեջ ջղակծկվում է, և ընտրություն կատարվեց հանուն այդ ամենը շարունակության, հօգուտ այդ, կներեք, «բառդակի»: Դա առնվազն նշանակում է, որ «բառդակը» շարունակվելու է, ավելի է խորանալու, ավելի հոռի դրսևորումներ է ստանալու:

Իսկ խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլև անցած երեք տարիներին ձևավորվածներին ավելանալու են նոր խնդիրներ, նոր պրոբլեմներ: Վաղը, օրինակ, թուրքերը Երևանի կենտրոնում «պողոսիկներին կարգելեն ավտոբուս նստել կամ ասենք, Արագածոտնի մարզի որևէ գյուղում, որևէ եկեղեցի, օրինակ, Սաղմոսավանքը կվերածեն մզկիթի, նախքան այդ, իհարկե, քահանաներին տեղացի բնակցչության հետ ձորը կնետեն, որից հետո, բոլորով ուրախ ու զվարթ կնստեն քեֆ անելու, եկեղեցական անտանելի գերությունից ձերբազատվելու առիթով: Հնարավոր է, այդ կապակցությամբ նիկոլն էլ շնորհավորական ուղերձով հանդես կգա, իր մայրենի լեզվով:

Ինչ ընտրել, այն էլ ստացել եք: Ու դեռ կստանաք: Հպարատացե՛ք ու ցնծացեք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը