Կարծիք

26.06.2021 10:22


Մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում․ հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛

Մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում․ հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛

Լեւոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:

Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛... վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»։

Այս խորագրի վերջին նյութերը