Լրահոս

23.06.2021 21:36


Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Երեւանում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը