Քաղաքական

20.06.2021 23:23


ԿԸՀ-ն ամփոփել է 80 ընտրատեղամասի արդյունքները․ ՔՊ 58 տոկոս, «Հայաստան» դաշինք` 22

ԿԸՀ-ն ամփոփել է 80 ընտրատեղամասի արդյունքները․ ՔՊ 58 տոկոս, «Հայաստան» դաշինք` 22

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջին տվյալները` քվեարկության արդյունքների վերաբերյալ։

Ամփոփելով 80 ընտրատեղամասի արդյունքները`ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների տոկոսները։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 58.04%, երկրորդում` «Հայաստան» դաշինքը` 22.01%։ «Պատիվ ունեմ» դաշինքը ունի 5.66% ձայն, «Բարգավաճ Հայաստանը» 5.11%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1.25% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» 0.55%:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը