Քաղաքական

20.06.2021 22:57


6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին (տեսանյութ)

6/18 տեղամասում ՔՈ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է վստահված անձի գլխին (տեսանյութ)

Քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում: Հաշվարկի ընթացքում՝ 22:25-ին, «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սահակյանն ու կուսակցության վստահված անձը ցանկացան մտնել ընտրատեղամաս, սակայն ոստիկաններն ու հանձնաժողովի նախագահը թույլ չտվեցին, ինչը վերաճեց ծեծկռտուքի: Ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին անձին, ում հետ Սահակյանը վիճաբանության մեջ էր մտել:

Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է ընտրատեղամասում գտնվող կանանցից մեկի գլուխը: ՔՈ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով խփել է ՀԱԿ վստահված անձ Աքուլյան Լուսինեի գլխին: Նրա խոսքով, գլուխն ամբողջովին այտուցվել է:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը