Քաղաքական

20.06.2021 21:20


ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 20-ից ժամը 08:00-ից մեկնարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել 20։00-ին:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։

Այս խորագրի վերջին նյութերը