Լրահոս

17.06.2021 11:07


Արարատի մարզում Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Արարատի մարզում Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում 24-ամյա Կարեն Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր-Շաղափ գյուղամիջյան ճանապարհի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առիթ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը