Լրահոս

17.06.2021 10:56


Երևանում 22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ. պատճառը Porsche Cayenne-ի՝ վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով դիմել է փախուստի

Երևանում 22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ. պատճառը Porsche Cayenne-ի՝ վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով դիմել է փախուստի

Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթասպահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Վթարի պատճառը եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը:

Porsche Cayenne –ի վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

Այս խորագրի վերջին նյութերը