Լրահոս

16.06.2021 11:24


Արագածոտնի մարզում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Արագածոտնի մարզում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

«Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն և այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը