Մեկնաբանություն

11.06.2021 09:56


Նիկոլի հակահայկական, հակառուսական ու պրոթուրքական արբանյակ-հաճախորդները

Նիկոլի հակահայկական, հակառուսական ու պրոթուրքական արբանյակ-հաճախորդները

Արթահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 23 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Իսկական գժանոց։

Շատ են կուսակցությունները, բայց կա երկու առաջատար՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նիկոլն առաջատար է զուտ այն պատճառով, որ իշխանական լծակներ ունի։ Հենց իշխանությունը կորցրեց, ՔՊ–ից կմնա միայն Նիկոլի թրաշը։

Մյուսները մասնակցում են տարբեր մոտիվացիաներով։ Մեկը՝ ԱԺ–ում հայտնվելու, մյուսը՝ օլիմպիական սկզբունքով, երրորդը՝ անիմաստ, չորրորդը՝ անհեթեթ, հինգերորը՝․․․

Սրանց մեջ աչքի են ընկնում բացահայտ հակահայկական ուժերը, որոնք տարիներ շարունակ թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարել և, ի վերջո, օժանդակեցին Արցախի պետականության կորստին։

Թուրքական 5–րդ շարասյունը

Ուշագրավն այս ընտրություններում այն է, որ ընտրություններին մասնակցող մի քանի ուժ բացահայտորեն հանդես են գալիս հակահայկական, հակառուսական և, ըստ էության, պրոթուրքական դիրքերից։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և անգամ գոյությունը երաշխավորում են բացառապես ռուսները։ Նիկոլը ոչնչացրել է մեր բանակը, և միայն ռուսական զինուժի գործոնն է, որը մեզ այս պահին հեռու է պահում թուրքական ներխուժումից։

Ուշագրավ է նաև այն, որ բոլոր այդ ուժերը Նիկոլին են պաշտպանում և նրա արբանյակ–հաճախորդներն են։ Բացառությունը, թերևս, զինված բանդայի ու ահաբեկիչների բրենդից մաքրվել փորձող «ծռիստներն» են, որոնք վերջին շրջանում Նիկոլի դեմ էլ են երբեմն խոսում, բայց դե արտաքին պատվիրատուն է այդպես որոշել, թե չէ նրանք Նիկոլին էին կցված ու Նիկոլի որոշմամբ են ազատության մեջ հայտնվել։

Նիկոլին կից հակահայկական, հակառուսական ու պրոթուրքական մյուս ուժերն են՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Շիրինյան–Բաբաջանյան «արվաևմտամոլական» զույգը, որն իր մեջ ներառել է այնպիսի օդիոզ դեմքերի, ինչպիսիք են Սեդա և Ստյոպիկ Սաֆարովները։

Հակահայկական, հակառուսական այլ ուժեր էլ են մասնակցում այս ընտրություններին, բայց դրանք ազնիվ քյարփինջների կարգավիճակով են դա անում։ Այլ հարց է Վազգեն Սարգսյանի անունը շահագործող, իրականում նույն Վազգենի գաղափարներին դավաճանած, Վազգենի անունը փչացրած Արամ Սարգսյանի ու «արևմտամոլների» պահը։ Սրանց Նիկոլն ու արևմտաթուրքական շրջանակներն օգտագործում են կոնկրետ նպատակներով։

Դատելով ամենից՝ և՛ Արամի, և՛ «սիրահար զույգի» մոտ փող է հայտնվել։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ի՞նչ նպատակով։ Ակնհայտ է, որ Նիիկոլի դրսի փայատերերը կամ տերերը Նիկոլից պահանջել են աջակցել հակահայկական, հակառուսական ու պրոթուրքական այդ գործիչներին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլը նոր արկածախնդրության է պատրաստվում։ Արկածախնդրություն, որը կանխելու համար ՀՀ քաղաքացին իր քվեով վարչապետի կաբինետից պետք է վռնդի Նիկոլին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը