Լրահոս

10.06.2011 17:14


Շվեդիայի արտգործնախարարը ժամանելու է տարածաշրջան

Շվեդիայի արտգործնախարարը ժամանելու է տարածաշրջան

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը հունիսի 12–15–ը կայցելի Հարավային Կովկաս։

«Նա կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, որպեսզի պատկերացում ստանա տարածաշրջանի քաղաքական իրավիճակի փոփոխությունների մասին և երկկողմանի բանակցություններ վարի Հարավային Կովկասի երկրների ԱԳՆ ղեկավարների հետ»,–ասված է Շվեդիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ այցի ժամանակ Բիլդտը կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հարավային Կովկասի երկրներ նախատեսվում էր մարտի վերջին, սակայն հետաձգվել էր Լիբիայի ճգնաժամի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը