Քաղաքական

07.06.2021 15:50


Նիկոլ Փաշինյանը սարսափած է այն ապագայից, որը կարող է բերել Ռոբերտ Քոչարյանը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սարսափած է այն ապագայից, որը կարող է բերել Ռոբերտ Քոչարյանը. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Իշխանությունները ունեն մեկ նպատակ՝ մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ նախագահի նախկին տեղակալ և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Երեսպաշտություն կլինի, եթե չասեմ, որ նրանց դա որոշակիորեն հաջողվում է: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ապագային ուղղված ոչ մի խոսք չի ասում, չկա ապագա, և այդ ապագային իր մասնակցությամբ անգամ ինքը չի հավատում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը իրեն միակ մրցակից համարում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց կռիվ չի տալիս այդ անձի հետ: «Նա կռիվ է տալիս Ռոբերտ Քոչարյանի բերած ապագայի հետ, որն անկասկած լինելու է ավելի լավը, քան այն ներկան, ապագան ու անցյալը, որոնք ապահովվել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը սարսափած է այն ապագայից, որը կարող է բերել Ռոբերտ Քոչարյանը և որն էլ անկասկած լինելու է ավելի լավը և լուսավորը»,-նշեց նա:

Արդարադատության նախկին նախարարը անդրադարձավ նաև Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվող հայ զինվորների դիերին և Նիկոլ Փաշինյանի արձագանքին այդ իրավիճակին:

«Նիկոլ Փաշինյանը մարդուն ատում է, ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ նիստի ժամանակ խոսես դիահերձարանների թեմայի վերաբերյալ և մի հատ ապրումակցելու խոսք, կամ ներողություն չասես, նախարարին արդարացնես, բայց արդյո՞ք կա ավելի կարևոր բան քան մեր զոհված տղաների մասունքներով զբաղվելը»,-ընդգծեց Արդարադատության նախկին նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը